Մեծ Բրիտանիայի Դևոն քաղաքից ֆերմերներն ու ձիավարության սիրահարները մերկ լուսանկարվել են բարեգործական օրացույցի համար: Այս մասին հայտնում է Horse & Hound ամսագիրը։

Նրանց նպատակն է գումար հավաքել ուղեղի քաղցկեղի հետազոտության համար:

Նկարահանումներին մասնակցել է 84 մարդ։ Տղամարդիկ և կանայք միացել են նախաձեռնությանն այն բանից հետո, երբ հիվանդությունն ախտորոշվել է իրենց ընկերոջ և հարևանի մոտ:
 
Օրացույցը վաճառվում է 12,5 ֆունտ ստերլինգով, իսկ հասույթը կուղարկվի Brain Tumour Research հիմնադրամին։