
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Լոնդոնում «Gucci-ի տուն» ֆիլմի պրեմիերային ներկայացել է շքեղ հանդերձանքով։ Աստղի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում։
Աստղն ընտրել է ութսունականների ոգով կերպար՝ վառ մանուշակագույն Gucci զգեստ՝ պատրաստված կիսաթափանցիկ շիֆոնից, ցանցավոր զուգագուլպաներ, երկար ձեռնոցներ և բարձր հարթակով երկարաճիտ կոշիկներ։
Գագայի հանդերձանքը համալրվել է Tiffany & Co-ի մեծ զարդերով։







