Սալմա Հայեկը միացել է Ռիդլի Սքոթի նոր ֆիլմի՝ «Գուչիի տան» դերասանական կազմին, հայտնում է Deadline-ը։ Ժապավենի վրա աշխատանքը շարունակվում է մի քանի ամիս, եւ վերջերս դերասանուհուն նկատել են նկարահանման հրապարակում։
Ժապավենի սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորենդի «Գուչիի տուն. սպանության, խելագարության, հմայքի եւ ժլատության սենսացիոն պատմություն» գրքի վրա։ Հայեկը մարմնավորում է Պինա Աուրիեմային՝ Պատրիցիա Ռեջանիի (նա դատապարտվել է նախկին ամուսնու՝ Մաուրիցիո Գուչիի սպանության կազմակերպման համար) մտերիմ ընկերուհին եւ էքստրասենս։ Ռեջանին, որին անվանում էին «սեւ այրի», բանտում 13 տարի է անցկացրել, ինչից հետո չորս տարի գտնվել է տնային կայանքի տակ, մինչ 2017թ․-ին փետրվարին դատարանը նրան ազատ է արձակել օրինակելի վարքագծի համար։ Նրա դերը կատարում է Լեդի Գագան։
Ադամ Դրայվերը ժապավենում կխաղա Մաուրիցիոյի դերը, իսկ ֆրանսուհի Կամիլ Կոտենը՝ նրա սիրուհու դերը։ Գուչի ընտանիքի մյուս անդամների՝ Ռոդոլֆոյի, Ալդոյի եւ Պաոլոյի կերպարները կմարմնավորեն Ջերեմի Այրոնսը, Ալ Պաչինոն եւ Ջարեդ Լետոն։
«Գուչիի տուն» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021թ․-ի նոյեմբերի վերջին։