Շի-ցու ցեղատեսակի շնիկը իր՝ փոփ-աստղ Լեդի Գագային նման լինելու պատճառով դարձել է համացանցի աստղ: Այս մասին հայտնում է Daily Mail կայքը:

Հնգամյա շնիկն ապրում է Տոկիոյում։ Նրա անունը Բոնտենմառու է, որը դրվել է ի պատիվ ճապոնական սամուրայի: Նրա ինստագրամյան էջին հետևում է ավելի քան 22 հազար օգտատեր:

Տերը՝ Տոմոյո Մացուուրան, կարծում է, որ իր շնիկի հայտնիությունը կապված է նրա սանրվածքի հետ, որն իր ձևով շատ նման է Լեդի Գագայի սանրվածքին:

«Բոնտենմառուին ամեն երկու ամիսը մեկ տանում եմ իր վարսահարդարի մոտ, իսկ ամեն երեք շաբաթը մեկ ես ինքս եմ ուղղում նրա մազերը» – պատմել է շան տերը:

Այդ շնիկն ապրում է բնակարանում և սիրում է ամբողջ օրը պառկել բազմոցին: Իսկ նրա տերն էլ սիրում է նրան տարբեր հագուստներ գնել։

Նրա ինստագրամյան էջում կարելի է տեսնել, թե ինչպես է նա լողանում կամ ձմերուկ ուտում: Բոնտենմառուն երկրպագուների մի մեծ բանակ է հասցրել հավաքել աշխարհի տարբեր անկյուններից՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:

 

A 0 at 3:24pm PDT