Ամերիկացի երգչուհի Լեդի Գագային պապարացիները բռնացրել են ձայնային ռեժիսոր Դեն Խորտոնի հետ համբուրվելիս։ Նրանց հաջողվել է լուսանկարել զույգին Կալիֆորնիայի ռեստորաններից մեկում նախաճաշելիս, որոնք հրապարակվել են People ամսագրում։
Ռեստորանի այցելուների խոսքով երգչուհին շատ երջանիկ տեսք ուներ։ Զույգը ռեստորանում անցկացրել է մոտավորապես մեկ ժամ, և նրանք այդ ընթացքում աշխույժ զրուցել և համբուրվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհուն մեղադրում էին Իրինա Շեյքի և Բրեդլի Քուպերի բաժանման մեջ, ինչի պատճառով ռուս օգտատերերը բոյկոտել էին երգչուհու Ինստագրամը։