Ամերիկացի սուպերմոդել եւ ռեալիթի աստղ Քենդալ Ջենները հանրության առաջ հայտնվել է նոր սիրեկանի՝ պուերտոռիկացի ռեփեր Բենիտո Անտոնիո Մարտինես Օկփսիոյի հետ, ով ավելի հայտնի է որպես Bad Bunny։ Այս մասին հայտնում է Page Six-ը եւ ներկայացնում պապարացիների համապատասխան լուսանկարները։

Զույգը Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում ներկա է եղել հիփ-հոփ արտիստ Դրեյքի համերգին։ Լրագրողների լուսանկարում նա գրկախառնվել եւ համբուրվել է մարզադաշտի ամբիոնի վրա՝ երաժշտի ելույթի ժամանակ։ Քենդալ Ջենները կեցվածք է ընդունել կաշվե տաբատով եւ սեւ շապիկով։

58621.jpg (36 KB)

Քենդալ Ջեններն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է։ Տարբեր շոուներից ու գովազդային արշավներից ստացված եկամուտներին զուգահեռ՝ մոդելը զգալի գումար է վաստակում նաեւ «The Kardashians» ընտանեկան ռեալիթի շոուի նկարահանումներին մասնակցությունից։

2023 թվականի մարտին Քենդալ Ջեններին առաջին անգամ կասկածել են 29-ամյա ռեփեր Bad Bunny-ի հետ սիրավեպի մեջ։ Մոդելն ու կատարողը միասին են ներկայացել «Օսկար»-ի երեկույթին, որը կազմակերպել էին Բեյոնսեն եւ Ջեյ Զին։