Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Լեդի Գագան ապշեցրել է անսպասելի խոստովանությամբ: Պարզվում է, որ 19 տարեկանում ապագա աստղին բռնաբարել են: Այս մասին նա պատմել է Elle ամսագրին տված հարցազրույցում։

Ընդ որում, իր երիտասարդության սարսափելի պահի մասին աստղը հիշել է, պատասխանելով հարցին՝ ինչ է նա զգացել «Օսկար» մրցանալ ստանալու պահին։ Լեդի Գագան անսպասելիորեն պատասխանել է․ «Ես շատ ցավ եմ տեսել»՝ ակնարկելով, որ նրա կյանքի և կարիերայի ուղիները դժվար են եղել։

«Ինձ բռնաբարել են, երբ ես 19 տարեկան էի։ Մի քանի անգամ։ Ինձ տարիներ շարունակ տրավմայի են ենթարկել իմ կարիերայի ընթացքում տարբեր միջոցներով, բայց ես ողջմնացի և շարունակում եմ առաջ գնալ։ Ես ունեմ հետտրավմատիկ սթրեսի խանգարում։ Ես ունեմ քրոնիկ ցավ։ Նյարդահոգեբանական ցավի դեմ պայքարը իմ կյանքի ամենշաբաթյա մասն է։ Ես անընդհատ բուժում եմ ստանում։ Ես ունեմ մի քանի բժիշկ։ Դրա համար էլ ես կարողացա ողջ մնալ»,- ասել է Լեդի Գագան։

 

https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/vp/ca0bfc41a47b2720cd80f7fc28234d5b/5E4CF933/t51.2885-15/e35/p1080x1080/76920851_2313980765391852_7316458189390313058_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=1