Էլթոն Ջոնը և իր զուգակից Դեյվիդ Ֆերնիշը այնքան են տպավորվել իրենց առաջին տղայի՝ Զաքարիի նկատմամբ Լեդի Գագայի վերաբերմունքով, որ նրան խնդրել են դառնալ իրենց երկրորդ որդու՝ Էլայջայի կնքամայրը: Այս մասին ապրիլի 25-ին Extra-ին հայտել է Ջոնը՝ հունվարին փոխանակ մոր միջոցով ծնված Էլայջային ընդունելուց հետո՝ ավելացնելով, որ Գագան հրաշալի մարդ է:
Ջոնը հայտնել է, որ նա հրաշալի օրինակ կարող է ծառայել և հրաշալի կնքամայր է եղել Զաքարիի համար: Խոսելով երգչուհու մասին՝ երգիչը ավելացրել է, որ իրենք բոլորն էր խելահեղ են բիզնեսում, սակայն միևնույն ժամանակ մարդ են:
Ջոնը հիշատակել է այն պահը, երբ Գագան Լաս Վեգասում լողացրել ու կերակրել էր Զաքարիին, հայտնում է Ankakh.com-ը :
Ջոնը և Ֆերնիշը նշել են, որ երեխաները փոխել են իրենց հայացքները կյանքի նկատմամբ՝ իրենք ավելի լավ են ճանաչել կյանքը և իրենք իրենց: Ջոնը նաև հայտնել է, որ հաճելի է արթնանալ առավոտյան և նախաճաշել Զաքարիի հետ: Մինչ այդ ինքը կարծում էր, որ երեխա ունենալը գլխացավանք է, քանի որ նրանք աընդհատ լացում են, սակայն այժմ կարծում է, որ դա պարզապես հրաշալի է: