Լեդի Գագայի ընկերուհին, օգնականն ու մտերիմը' Ջենիֆեր Օնիլլը, ում հետ անգամ սենյակն է կիսել Գագան, մեղադրել է երգչուհուն' իր աշխատավարձը չվճարելու մեջ և դատի տվել նրա:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Լեդի Գագան նրան վարձել է' իբրև աշխատող: Հայտնի է դարձել, որ դատը կկայանա նոյեմբերի 4-ին: Ջենիֆերը Գագայի մոտ աշխատել է մեկ տարուց ավելի, նրա տարեկան աշխատավարձը պետք է լիներ 75 հազար դոլար, սակայն նա հայտարարել է, թե ինքը պետք է շատ ավելին ստանա, քանի որ օրվա 24 ժամն էլ աշխատել է' կատարելով երգչուհու բոլոր ցանկությունները: «Նրա համար ամեն օրը աշխատանքային է եղել, դա նշանակում է' այն մնացած բոլորի համար ևս աշխատանքային է եղել, չեմ հիշում մի դեպք, որ մենք պարզապես մնայինք տանը, քնեինք կամ էլ գնայինք ֆիլմ դիտելու' որպես ընկերուհիներ»,- պատմում է Ջենիֆերը:
Այս ամենին ի պատասխան' Գագան ասել է. «Աշխատանքի բնույթն այնպիսին չէր, որ անհրաժեշտ լիներ պարզապես գալ գրասենյակ, նստել, հետո գնալ տուն: Բնույթն այնպիսին էր, որ մարդը, եթե ինձ պետք է, ուրեմն կողքիս պետք է լինի»: