Նյու Յորքը ջերմությամբ ընդունեց գեղեցկուհի Սալմա Հայեկին և «Համադասարանցիներ-2» ֆիլմում նրա գործընկերներին: Դերասանուհին իր 46-ամյա տարիքում պարզապես հիանալի տեսք ունի:
Վերջերս հարցազրույցի ժամանակ Հեյկը պատմել է, որ հղիությունը տձև է դարձրել իր կառուցվածքը: Կամ դերասանուհին շատ քննադատաբար է մոտենում իրեն, կամ համառ աշխատանքն է օգնել նրան վերադարձնել իր նախկին կազմվածքը: Սալման նաև ասել էր, որ իրեն միշտ գեղեցկուհի է զգացել:
Դերասանուհին հագել էր էլեգանտ սև շրջազգեստ, որը և անկեղծ միաժամանակ զուսպ տեսք ուներ: Նա հաճույքով թույլ է տվել իրեն լուսանկարեն և անգամ ցուցադրել է մեջքի հրապուրիչ բացվածքը: Կերպարը լրացնում էին պարզ ամառային կոշիկները և սև կլաչը:
Սալմայի հետ ֆիլմում նկարահանվել է Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհի և Victoria's Secret-ի մոդել Էրին Հիզերտոնը: