Անհայտ անձը Լոս Անջելեսում հարձակվել է դերասան Բրեդ Փիթի վրա «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որի գլխավոր դերակատարն Անջելինա Ջոլին է:

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ տղամարդը թռել անցել է ցանկապատը և հասել կինոթատրոնի առջևի ուղեգորգին, որտեղ դերասանները կեցվածք էին ընդունում լուսանկարիչների առջև: Նա հասցրել է մոտենալ Փիթին և նույնիսկ հարվածել է նրան, սակայն գործնականում միանգամից բռնվել է պահակների կողմից:

 

Պատահարի ականատեսները պնդում են, որ կինոաստղի վրա կարող է հարձակված լինել ուկրաինացի լրագրող և շոումեն Վիտալի Սեդյուկը:

 

«Մալեֆիսենտան» 1959 թվականի «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի դիսնեյական կինոտարբերակն է: Ջոլին ներկայանում է չար կախարդուհու կերպարով