Համացանցում են հայտնվել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի մասնակցությամբ "By the Sea" ֆիլմի առաջին ստոպ-կադրերը: Հիշեցնենք, որ զույգն իր հարաբերություններն օրինականացրել է օգոստոսի 23-ին: Նրանք իրենց մեղրամիսը համատեղել են ֆիլմի նկարահանման աշխատանքների հետ:
Ֆիլմի հերոսուհին նախկին պարուհի Վանեսսան է, իսկ Փիթը մարմնավորել է նրա ամուսնուն` ամերիկացի բանաստեղծին: