Հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը բաց չի թողնում ոչ մի աղմկահարույց նորություն: Good Morning Britain շոուի վերջին հաղորդման հյուրն է եղել տիբեթյան առաջնորդը: Դալայ Լամա XIV-ը պատասխանել է Դոնալդ Թրամփի, ահաբեկչության, սոցիալական ցանցերի վերաբերյալ հարցերին: Այն կատակից հետո, որ ամուսնությունը ամուսնալուծության նախապատրաստությունն է, հաղորդավարը հարցրել է 81-ամյա Դալայ Լամային Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքի փլուզման մասին, որոնք միասին վեց երեխա են դաստիարակում: Նոբելյան խաղաղության դափնեկրին այդ լուրը զարմացրել ու տխրեցրել է:

 

«Տխուր է: Ամուսնալուծության ժամանակ երեխաները ստիպված են ավելի մոտ լինել կամ մորը, կամ հորը: Երեխայի համար դժվար է նման ընտրություն անել: Ծնողների ամուսնալուծությունը երեխաների հոգեբանությանը վնաս է հասցնում»,- ասել է Դալայ Լաման: