Անջելինա Ջոլին, անխոս, ոչ միայն գեղեցիկ կին է, ոճի իկոնա, այլև առաջին հերթին իր հարազատների համար սիրելի բազմազավակ մայր: Դերասանուհին մեկ անգամ չէ, որ խոստովանել է՝ ընտանիքը կարևորագույն տեղ է զբաղեցնում իր կյանքում:
AdMe.ru-ն առաջարկում է դիտել այս հանրահայտ կնոջ կյանքն անսովոր դիտակետից. ինչպե՞ս են տեսնում նրան ընտանիքն ու ամուսինը՝ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը: Այս լուսանկարներն արվել են Փիթի կողմից՝ W Magazine ամսագրի համար: Արդյունքում ստացվել են ջերմ, հուզիչ կադրեր՝ տնային, չպարտադրված պայմաններում: