Երեկ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին իր բոլոր 6 երեխաների հետ, սակայն առանց կողակցի՝ Բրեդ Փիթի, հայտնվել է Սիդնեյում, տեղեկացնում է «Էքսպրես գազետա»-ն:

Պարզվում է՝ Ջոլին առաջիկա 3 ամիսներին կբնակվի Ավստրալիայում, քանի որ հենց այնտեղ են ընթանում նրա «Անկոտրումը» ֆիլմի նկարահանումները:

Հերթական անգամ իրեն որպես ռեժիսոր դրսևորել փորձող Ջոլիի հետ Կանաչ աշխարհամաս են եկել նաև դայակներն ու անվտանգության աշխատակիցները:

38-ամյա Ջոլին ընդհուպ մինչև Սբ Ծննունդ շքեղ դղյակ է վարձակալել:

Բրեդ Փիթը ևս այժմ նկարահանվում է՝ Դեյվիդ Եյրի «Ցասում» ֆիլմում: