Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Անջելինա Ջոլին պատրաստ է փորձելու վերականգնել հարաբերությունները ամուսնու հետ:

 

Այդպիսի մտքի դերասանուհուն հանգեցրել են նախկին ամուսնու վերջին բացահայտումները:

 

Օրերս Բրեդ Փիթը խոստովանել է, որ իր ամուսնությունը փլուզվել է ալկոհոլի պատճառով, և որ իր զգացմունքները նախկին կնոջ նկատմամբ չեն սառել: Hollywood Life-ի ներքին աղբյուրի խոսքերով՝ Անջելինան համարել է, որ Բրեդը գիտակցել է, որ իր վնասակար սովորությունները խորտակել են ընտանիքը:

 

«Այս պատմությունը Էնջիին հիշեցրել է այն Փիթին, ում նա ինչ-որ ժամանակ սիրահարվել է: Նա միշտ շարունակել է սիրել նրան և այժմ համարում է, որ նրա խոստովանությունը կարող է քայլ դառնալ իրենց հարաբերությունների վերածննդի համար»,- ասել է աստղերին մոտ աղբյուրը: