Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին մինչեւ վերջերս ընկերական զգացմունքներ ուներ նախկին ամուսնու նկատմամբ եւ մտադիր էր «նրան նվեր մատուցել»՝ երեխաներին թողնելով Բրեդի մոտ Երախտագիտության օրվա առիթով։
Սակայն դերասանուհու տրամադրությունը փոխվել է, երբ մամուլում են հայտնվել Փիթի լուսանկարները նոր սիրելիի՝ Ալիա Շոկատի հետ։ Նա Բրեդից երիտասարդ է 25 տարով։
Վերջին շաբաթվա ընթացքում դերասանը երկու անգամ հանրությանն է ներկայացել դերասանուհի Ալիա Շոկատի ընկերակցությամբ։ Լրատվամիջոցները վստահ են, որ աստղը սիրավեպ ունի Ջոլիի նախկին ամուսնու հետ։ Դա պաշտոնապես հաստատված չէ, բայց ինչպիսի հարաբերություններ էլ ունենան Փիթն ու Շոկատը, նրանց շփումը հարուցում է Անջելինայի խանդը։
Դերասանուհին վախենում է, որ սիրահարների հարաբերությունները կարող են շատ հեռուն գնալ։ Այնքան, որ Բրեդը կորոշի երեխաներին ծանոթացնել Ալիայի հետ։ Ջոլին կտրականապես դեմ է դրան։ Նա Փիթին սպառնացել է մերժել երեխաների հետ երկար հանգստյան օրեր անցկացնելուը, եթե ներկա է լինելու Շոկատը, գրում է The News-ը։