Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվել են: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, ամուսնալուծության մասին վկայում են դատական փաստաթղթերը:
Նշվում է, որ հոլիվուդյան զույգի ապահարզանի ընթացակարգում վերջակետ դեռևս չի դրվել: Նախկին ամուսինները պետք է կիսեն ունեցվածքը և լուծեն 6 երեխայի խնամակալության իրավունքի մասին հարցը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոլին պահանջում է արդարացիորեն կիսել ունեցվածքը և փոխհատուցում է պահանջում իր երեխաների հորից՝ կործանված կարիերայի համար: