Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաներին արգելել է այցելել իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի ծնողներին՝ սկեսուրի հետ կոնֆլիկտի պատճառով, գրում է Daily Mail- ը՝ վկայակոչելով աղբյուրին:
Ըստ աղբյուրի, Փիթի ծնողները 2016 թվականից չեն տեսել իրենց թոռներին:
«Երբ նրանք միասին էին, Բրեդն ու Անջելինան հաճախ էին երեխաներին բերում իրենց տատիկի և պապիկի մոտ: Փիթերը հսկայական բակ ունեն, ձմռանը երեխաները սահում էին սահնակով, իսկ ամռանը՝ նստում էին խառույկի շուրջ», -ասել է հրատարակության զրուցակիցը:
Նշվում է, որ դերասանուհու եւ սկեսուրի հարաբերությունները չեն ստացվել աշխարհայացքների բևեռայնության պատճառով:
«Ջեյնը պահպանողական քրիստոնյա է, նա դեմ է նույնասեռ ամուսնություններին: Անջելինան իր հերթին հավատարիմ է լիբերալ հայացքների, և նա հարաբերություններ է ունեցել աղջիկների հետ», – ավելացրել է հրատարակության աղբյուրը:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնալուծվել են 2019 թվականին: Զույգը դաստիարակում է վեց երեխայի, այդ թվում երեքը՝ որդեգրված: