Անջելինա Ջոլին պատմել է կինոնախագծի մասին, որին մասնակցելու է նրա ամուսինը՝ դերասան Բրեդ Փիթը: Զույգը ծրագրում է խաղալ մի ֆիլմում, որը, Ջոլիի հայտարարության համաձայն, խիստ տարբերվելու է այն ամենից, ինչ նրանք արել են նախկինում:

 

«Առայժմ ես չեմ կարող բացահայտել մանրամասները,-հայտնել է Անջելինա Ջոլին:-Բայց կարող եմ ստույգ ասել, որ դա բազմամիլիոնանաց բյուջեով կինոնկար կամ մարտաֆիլմ չԷ, այլ այն կինոն, որը մեզ շատ-շատ դուր է գալիս»: «Դա կլինի փորձարարական անկախ կինո,-պարզաբանել է նա:-Ժապավենում դերասաններին կտրվի ստեղծագործելու ու փորձելու մեծ ազատություն և հնարավորություններ»:

 

Մամուլում նաև հաղորդվում է, որ ֆիլմի սցենարը գրելու է Ջոլին ինքը:

 

«Միստր և միսիս Սմիթ» կատակերգությունը, որը 2005 թվականին սկիզբ է դրել զույգի հարաբերություններին, վարձույթում հավաքել է ավելի քան կես միլիոն դոլար: