Tert.am-ը գրում է.

 

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 8 ամսով կտեղափոխվեն Հարավային Աֆրիկա, գրում է loveradio.ru-ն։

Տեղափոխությունը կապված է նոր ֆիլմի նկարահանումների հետ. Փիթն իր նոր ֆիլմը կնկարահանի Ջորջ Քլունիի հետ։ Դերասանական զույգը պետք է 61 հազ. դոլարով տուն վարձի Յոհանեսբուրգում։

Մինչդեռ, ընտանիքի տեղափոխությունն Աֆրիկա կարող է կապված լինել ոչ միայն Բրեդ Փիթի աշխատանքի հետ։ Ըստ լուրերի՝ դերասանուհին և նրա ամուսինը պատրաստվում են ևս մի երեխա որդեգրել։ Նրանք նախ ցանկանում էին երեխա որդեգրել Հորդանանից, սակայն որդեգրման գործընթացն այս երկրում փաստաբանական դժվարությունների հետ է կապված։ Այդ պատճառով էլ այժմ բանակցություններ են տարվում Եթովպիայում։