Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի, Ժիզել Բունդհենի, Ալեսանդրա Ամբրոսիոյի, Շակիրայի և Պիկեի, Վիկտորiա և Դևիդ Բեքհեմների, Սառա Ջեսիկա Պարկերի, Օրլանդո Բլումի և Միրանդա Քերի երեխաները արդեն հասցրել են իրենց ծնողների նման հայտնի դառնալ և գտնվել պապարացցիների ուշադրության կենտրոնում:
Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ալեսանդրա Ամբրոսիոյի 5-ամյա աղջիկը՝ փոքրիկ Անյան, պարով է զբաղվում և շատ է ուրախանում, երբ իրեն լուսանկարում են: Իսկ ահա Ժիզել Բունդհենի աղջիկը՝ Վիվիենը, յոգայով է զբաղվում: Վիկտորիա Բեքհեմի տղան՝ Ռոմեոն, "Burberry" բրենդի դեմքն է դարձել:
Անջելինա Ջոլիի աղջիկը նույնպես հետևել է իր աստղային մայրիկին: Նա նկարահանվել է «Մալեֆիսենտա» ֆիլմում: Իսկ թե ինչ ուղի կընտրի Շակիրայի և Պիկեի արդեն բոլորի կողմից սիրված որդին՝ Միլանը, դեռ պարզ չէ, բայց այն, որ նա երկրպագուհիների պակաս չի ունենալու, դա հաստատ է:
Ջեսիկա Ալբան՝ աղջիկների հետ
"Victoria’s Secret"-ի «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսսիոն և իր հնգամյա դուստրը՝ Անյան
Մոդել Ժիզել Բունդհենը աղջկա՝ Վիվիենի հետ
Վիկտորիա Բեքհեմը և իր դուստրը՝ Հարփերը
Անջելինա Ջոլին և իր դուստրը՝ Վիվիենը
Արքայազն Ուիլիամը, Քեյթ Միդլթոնը և փոքրիկ Գեորգը
Շակիրայի և Պիկեի որդին՝ Միլանը
Միրանդա Քերի և Օրլանդո Բլումի որդին