Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հյուրընկալվել են Շվեդիայում Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Արքայական զույգը հագեցած երեքշաբթի է ունեցել. նրանք մանկական հոկեյի խաղ են դիտել, նախաճաշել Շվեդիայի թագավորական ընտանիքի հետ, այնուհետև նրանց հետ զբոսնել Ստոկհոլմում և հանդիպել նոբելյան մրցանակակիրների հետ:
Ինչպես տեղեկացնում է Tatler-ը, Քեյթը կրել է Erdem բրենդի զգեստ և Ուիլյամի հետ գնացել Շվեդիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրում անցկացվող հանդիսավոր ընդունելության: