Ուղևորներից մեկը տեսանյութ է նկարահանել, որում RAF Voyager ինքնաթիռը, որտեղ գտնվել են նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնվել է փոթորիկի մեջ Լահորից Իսլամաբադ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ըստ ինքնաթիռի ուղևորների ՝ արքայազն Ուիլյամը միջադեպի ժամանակ իրեն հանգիստ է պահել: Վայրէջքից անմիջապես հետո նա գնացել է ինքնաթիռի վերջը ՝ համոզվելու, որ բոլոր ուղևորները կարգին են: