Life.panorama.am-ը գրում է.

 

Քեթրին Միդելթոնի և արքայզն Ուիլյամի մոմե արձանները ներկայացվել են Սիդնեյում գտնվող Մադամ Թյուսոյի թանգարանում:

Նախօրեին Լոնդոնից Ավստրալիա են տեղափոխվել թագուհի Էլիզաբեթ 2-րդի, արքայազն Ուիլյամի, դքսուհի Քեթրինի մոմե արձանները:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների արձանները թանգարանում տեղադրվել են ոչ այդքան վաղուց. Քեյթինը և Ուիլյամինը՝ ապրիլին, իսկ թագուհունը' մայիսին:

Մադամ Թյուսոյի հավաքածուում ամենավերջինը հայտնվել է արքայազն Հարիի մոմե արձանը' ավելի քան մեկ ամիս առաջ: