Մեծ Բրիտանիայի թագավորական գանձարանն ավելի քան 2000 «հաջողակ» պեննի է թողարկել, որոնք կստանան այն նորածինների ծնողները, ովքեր կծնվեն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխայի հետ նույն օրը: Այս մասին հինգշաբթի հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով Lenta.ru-ին, որն էլ հղում է տալիս BBC News-ին:
28 ֆունտ ստերլինգ արժողությամբ մետաղադրամի վրա պատկերված է Մեծ Բրիտանիայի զինանշանը: Մետաղադրամների դիզայների խոսքով այն ընտրվել է որպես բրիտնական արժույթի ավանդական խորհրդանիշ:
Երկնագույն կամ վարդագույն պարկի մեջ փաթեթավորված պեննին ստանալու համար նորածինների ծնողները պետք է երեխայի ծննդից հետո երկու ամսվա ընթացքում հայտ ներկայացնեն գանձարանի ֆեյսբուքյան էջում:
Սպասվում է, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը իր առաջնեկին կծննդաբերի հուլիսի կեսերին: