Քենսինգտոնյան պալատը նախօրեին հայտարարություն տարածեց, որտեղ ազդարարվում էր Մեծ Բրիտանիայի ապագա արքայազնի մկրտությունը։
Պալատի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են տեղեկացնել, որ արքայազն Ջորջի մկրտությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին՝ Արքայական մատուռում, սուրբ Ջեյմսի պալատում։ Մկրտությունը կկատարի Ջասթին Վելբի արքեպիսկոպոսը։
Մկրտության արարողությանը մասնակցելու են 60 հոգի՝ ամենամտերիմ ընկերներն ու բարեկամները։
Նշվում է, որ հավանաբար մկրտության նկարները կտարածվեն հաջորդ օրը։