Անգլիայի արքայական ընտանիքում լուրջ վեճ է առաջացել. Կորնուոլյան դքսուհի Կամիլլա Ռոզմարին պահանջել է, որ Քեյթ Միդլթոնի և արքայազն Վիլյամի որդին ԴՆԹ ստուգում անցնի' պատճառաբանելով, որ փոքրիկ Ջորջը նման չէ իր հորը. հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ Բուկինհեմյան պալատի աղբյուրների' դքսուհին դա անում է' Քեյթի հանդեպ խանդից դրդված:
Պարզ է դարձել նաև, որ Ելիզավետա թագուհին ցնցված է իր հարսի' Կամիլլա Ռոզմարիի հայտարարությունից:
Ինքը' Քեյթ Միդլթոնը, ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանում:
Հիշեցնենք, որ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ծննդաբերությունից մի քանի օր անց իր ամուսնու' արքայազն Վիլյամի ուղեկցությամբ մասնակցել է տոնակատարության: Նրանց նորածին փոքրիկը նրանց հետ չէր: