Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն  ու ամուսինը՝ փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր՝ սեպտեմբերի մեկին, իրենց որդուն՝ Ռուբենին, ճանապարհեցին առաջին դասարան։

Արևիկը Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Գիտելիքի օրվանից և մակագրել՝ «Խառն ենք, հուզված»։

 
 

Հետևորդները բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել փոքրիկ Ռուբենին։ 

 
 

Արամ Վարդևանյանը ևս սոցցանցի իր էջում գրառում է կատարել օրվա առթիվ․ 

«Մեր ընտանիքի համար 2022 թվականի սեպտեմբերի 1-ն իսկապես բացառիկ տոն է, որովհետև իմ Ռուբենը գնաց դպրոց»։