45-ամյա Քեյթ Մոսը, որը մինչ այժմ շարունակում էր մնալ Մեծ Բրիտանիայի ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելը, հիասթափեցրել է երկրպագուներին։ Ամսագրերի էջերին մոդելը հիասքանչ տեսք ունի, ինչը չի կարելի ասել իրական լուսանկարների մասին։
Սան Տրոպեում հանգստի ընթացքում արված լուսանկարներում թոփ մոդելը երիտասարդ ընկերոջ՝ Նիկոլայ ֆոն Բիսմարկի հետ լողում է ծովում եւ հաճելի ժամանակ անկացնում։ Միայն թե առանց ֆոտոշոփի դժվար է ճանաչել աստղին. նկատելի են մեծացած որովայնը, ծալքերը։
Երկրպագուները ցնցված են ժամանակին նշանավոր մոդելի ոչ իդեալական կազմվածքի պատճառով։
Ընդ որում, հարկավոր է նշել, որ այժմ Քեյթը շատ ավելի լավ տեսք ունի, քան տարիների առաջ. այդ ժամանակ ալկոհոլի, կոկաինի եւ ծխախոտի հանդեպ մոդելի հակումը գրեթե ամբողջությամբ կործանել էր նրա կարիերան։ Այժմ արդեն Քեյթը հաղթահարել է դրանք եւ հոգ է տանում առողջության մասին։