Քայլի Ջենները լողափնյա գայթակղիչ ֆոտոշարք է կազմակերպել՝ կերպարանք ընդունելով նորաձեւ լողազգեստով։

Ինստադիվան օվկիանոսի մոտ նկարահանվել է գեղեցիկ բոդիով, որը զարդարված է քարերով եւ հրաժարվել է սովորական բարձրակրունկներից՝ կրելով սպորտային կոշիկներ: Աքսեսուարներից Ջեններն օգտագործել է ականջօղեր եւ նրբագեղ մատանի: Բայց նրա կերպարի հիմնական մասն այս անգամ դարձել է երեք մետր երկարությամբ հյուսը։

Այդ արտասովոր կերպարում Քայլին լուսանկարվել է նաեւ լողավազանի մոտ։ 

 

Երկրպագուները միանշանակ չեն ընդունել Ջենների հրապարակած կադրերը։ Ոմանք հիացել են Քարդաշյան քույրերից կրտսերի տպավորիչ կազմվածքով, սակայն շատերին ցնցել է մազերի հետ կապված նրա բյութի-էքսպերիմենտը։ «Առաջին հայացքից ինձ թվաց, որ գլխիդ օձ է», «Նման ես «Ավատար» ֆիլմի հերոսուհուն», «Կներեք, բայց դա արդեն չափազանց է», «Սիրում եմ Քայլիին, բայց այդ սանրվածքն ինձ առնետի պոչ է հիշեցնում»,— մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը: