Հանրահայտ 66-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան բավականին բուռն կերպով վերադարձավ բեմ՝ կորցնելով 20 կիլոգրամ քաշ և զարմանալիորեն ավելի գեղեցկանալով: Նա փոխել է իր ոճը, և այժմ լուսանկարներում ժողովրդական արտիստին հեշտությամբ կարելի է շփոթել ուսանողուհու հետ: Այնուամենայնիվ, երգչուհին այնքան էլ չի երիտասարդացել, եթե հավատանք այն նկարներին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են համացանցում:
Կրեմլում կայացած հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգին արտիստը կարճ հարցազրույց է տվել: Նա կարծիք է հայտնել, որ այսօր քիչ կան այնպիսի ուժեղ վոկալիստներ, որոնք կարող են կատարել մեծ կոմպոզիտորի երգերը: Բայց հանդիսատեսը ցնցված էր ոչ թե նրա խոսքերից, այլ արտաքինից:
Նկարներում Դոլինան համապատասխանում է հենց իր տարիքին. նրա դեմքը այնքան էլ կոկիկ չէ, իսկ մաշկը կախվել ու ծածկվել է կնճիռներով: Սա ամենևին նման չէ այն նկարներին, որոնք արտիստը ցուցադրում է Instagram-ում:
«Մոռացել է դեմքը ֆոտոշոփ անել», «Իսկ ո՞ւր է այն երիտասարդ հմայիչ արարածը»,- մեկնաբանել են աստղի երկրպագուները: