Համացանցի օգտատերերը սոցցանցերում հրապարակել են նոր լուսանկարներ, որոնցում պատկերված են Դուբայում սկանդալային մերկ ֆոտոսեսիայի մասնակինց ռուսաստանցի կանայք:
Հիշեցնենք, որ Դուբայում մերկ ֆոտոսեսիայի համար ձերբակալվել է 40 մարդ՝ այդ թվում 8 ռուսաստանցի կին, այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել էր տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են մերկ աղջիկները լուսանկարվում Դուբայի «Dubai Marina» առողջարանային շրջանի բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբում:
Միջոցառման մասնակիցներին սպառնում է վեց ամսվա ազատազրկում և հինգ հազար ԱՄԷ դիրհամ տուգանք (մոտ 1390 ԱՄՆ դոլար): Կազմակերպչին սպառնում է 1,5 տարվա ազատազրկում և 50 հազար դիրհամ տուգանք (մոտ 14 հազար ԱՄՆ դոլար):