Հոլիվուդի ամենասեքսուալ և բարձր վարձատրվող դերասաններից մեկը՝ 47-ամյա Դուեյն Ջոնսոնը ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ երգչուհի և կոմպոզիտոր Լորեն Հաշիանի հետ, որը հայկական ծագմամբ երաժիշտ, Boston խմբի թմբկահար Սիբա Հաշիանի դուստրն է։
Հարսանիքը տեղի է ունեցել Հավայիում։ Համացանցում հայտնվել են առաջին լուսանկարները։ Դուեյնը և Լորենը երկու դուստր ունեն։