Անգլիայի Դերբի քաղաքի բնակչուհի 27-ամյա Սերենա Դերոսան մեղադրել է իր կատվիկին Facebook-ում իր հեռախոսից մի քանի լուսանկար անծանոթ մարդուն ուղարկելու համար: Աղջիկը այդ ընթացքում նամակագրական կապի մեջ է եղել մեքենաներ վաճառողի հետ: Նա կարճ ժամանակով հեռացել է և հեռախոսը թողել մահճակալի վրա՝ մոռանալով արգելափակել այն:

Վերադառնալուն պես նա հայտնաբերել է, որ իր մերկ լուսանկարներն է ուղարկել վաճառողին։ Աղջկա խոսքով՝ հեռախոսի կողքին նստած է եղել իր հնգամսյա կատուն: Մոդելի կարծիքով՝ կատուն քայլել է էկրանի վրայով և պատահաբար ուղարկել այդ լուսանկարները։

 

Фото © Facebook / Serenna Derosa — Model / Musician