Մոդել Լյուսի Հայրապետյանն իր հանգիստն է վայելում Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղից նոր համարձակ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Կադրերում մոդելը պատկերված է առանց կրծկալի` լողափում արևայրուք ընդունելիս։
«Ամենահաճախ հնչող հարցերն են՝ ինչ եկել եմ Դոմինիկանա՝ Լույս, ո՞նց ա անցնում, չե՞ս ձանձրանում մենակ, ինչո՞վ ես զբաղվում ամբողջ օրը... Որոնց ամենաակտուալ ու սպառիչ պատասխանը, թերևս, այս նկարը կլինի։ Միրգ, գիրք, արև ու լուսին։ Որտեղ արև ու ավազ, ես մոտավորապես այ այսպես... :) Բան չի փոխվել :) Ավանդական էլի՝ ում համար լողափին, ում համար էլ մերկ:)»,– հրապարակմանը կից գրել է Լյուսին, ապա մեջբերել Նիլ Սայմոնը խոսքը՝ «Մենք այն ենք, ինչ կանք»։
Նա նկատել է, որ մարդիկ չեն փոխվում, սովորույթները՝ նույնպես: