Թագավորական պալատը ուրախալի լուրէ հայտնել․ 31-ամյա արքայադուստր Բեաթրիսն ամուսնանում է իտալացի միլիոնատիրոջ հետ։ Սակայն այս փաստը ուրախացրել է ոչ բոլորին։ Մեգան Մարքլի հավատարիմ երկրպագուները զայրացել են Եղիզաբեթ II-ի թոռնուհու վրա։ Բանը ամսաթիվն է, երբ Պալատում հայատարարել են նշանադրության մասին, այդ օրը համընկել է Մեգանի եւ արքայազն Հարրիի Աֆրիկա մեկնելու հետ։
«Բեաթրիսի համար շահավետ էր նշանադրության մասին հայտարարելը, երբ Հարրին եւ Մեգանը շրջագայում են։ Ժամանակի հիանալի հաշվարկ, սա պետք է ընդունել», - հեգնական տոնով գրել են սոցցանցերի օգտատերերը։ Իսկ ոմանք էլ հիշել են, որ 2018թ․-ին՝ Մեգանի եւ Հարրիի նշանադրության լուրը հայտարարելուց հետո Բեաթրիսի կրտսեր քույրը՝ Եվգենիան հայտնեց՝ քույրը պատրաստվում է ամուսնանալ։ «Իսկ այժմ, հանրության առջեւ Արչիի հայտնվելուց հետո նրանք հայտարարեցին սպասվող հարսանիքի մասին», - զայրացել են համացանցում։
Առավել ուշադիր երկրպագուները նկատել են, որ որոշ լուսանկարներ, որոնք հրապարակվել են նշանադրության լուրի հետ մեկտեղ, չափազանց նման են 2018թ․-ի Մեգանի ու Հարրիի նշանադրության կադրերին։
Եղիզաբեթ II-ի թոռնուհու եւ միլիոնատիրոջ սպասվելիք հարսանիքի մասին խոսակցությունները շրջանառվում են շատ վաղուց։ Այն ակնհայտ է դարձել, երբ Բեաթրիսը փոխել է սննդակարգը, քանզի նա ցանկանում էր տոնական լուսանկարներում գեղեցիկ տեսք ունենալ։