Մեգան Մարքը երկու տարի առաջ փչացրել է արքայադուստր Եվգենյայի հարսանիքը։ Մեգան Մարքլն, արհամարհելով քաղաքավարության բոլոր կանոնները, հայտարարել է իր հղիության մասին՝ գտնվելով Հարիի քրոջ հարսանիքին։ Նորությունն իսկական ֆուրոր է առաջացրել, եւ թագավորական ընտանիքի անդամները սկսել է հրապարակային շնորհավորել ապագա ծնողներին՝ մոռանալով, թե ինչ միջոցառման են ներկա, գրում է The Daily Mirror-ը։
Արքայադուստր Եվգենյան եւ նրա մայրը՝ Յորքի դքսուհի Սառան, զայրացած են եղել, իսկ արքայազն Հարին ամաչել է այդ սխալ քայլի համար։ Պարբերականը նշում է, որ Հարին ու Մեգանը նման քայլի են դիմել, քանի որ ծրագրում էին ճամփորդության մեկնել Ավստրալիա եւ Նոր Զելանդիա, եւ ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնելու այլ հնարավորություն չեն ունեցել։
Մեգան Մարքլի հղիության մասին պաշտոնական հայտարարությունն արվել է 2018թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ արքայադուստր Եվգենյայի հարսանիքից երեք օր անց։ Փոքրիկը լույս աշխարհ է կել 2019թ.-ի մայիսի 6-ին։ Առաջնեկին տվել են Արչի Հարիսոն անունը։