Հայտնի է, որ Արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, որոնք հրաժարվել էին թագավորական տիտղոսներից, սիրում են իրար նվերներ տալ և անակնկալներ մատուցել։ Հերթական գեղեցիկ անակնկալը արքայազնի կողմից էր՝ կապված Մեգան Մարքլի ծննդյան տոնի հետ. օգոստոսի 4-ին դքսուհին նշում էր 39-ամյակը։
Խոսակցություններ էին շրջանառվում, որ Մեգան Մարքլը ընկերների հետ պատրաստվում է աղմկոտ տոնակատարություն կազմակերպել Սանտա Բարբարայում, սակայն ավելի ուշ պլանները փոխվել են։ Զույգը որոշեց սահմանափակվել ընտանեկան խնջույքով: Լոս Անջելեսում գտնվող իրենց նոր տանը արքայազնը սիրելիի համար ընթրիք էր պատրաստել: Հարրին Մեգանին շոկոլադե տորթ, վզնոց և լուսանկար է նվիրել: Ինչպես նշում են զույգին մոտ կանգնած աղբյուրները, արքայազնը երկար է պատրաստվել կնոջ ծննդյան տարեդարձին և ամեն բան արել է՝ այն հիշարժան դարձնելու համար: