Հոկտեմբերի 15-ի առավոտյան  արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Qantas ավիաընկերության ինքնաթիռով Սիդնեյ են ժամանել: Այս ուղևորությունը նրանց առաջին համատեղ պաշտոնական այցն է: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Դքսի և դքսուհու այցի գլխավոր նպատակը «Չսանձազերծվողների խաղեր» մրցույթն է, որը տեղի կունենա Ավստրալիայում հոկտեմբերի 20-27-ը: Այս մրցույթի հիմնադիրը Հարրին է:

 

Ճամփորդության շրջանակում ամուսինները  ծրագրել են նաև շոգենավով անցնել Սիդնեյի օպերային թատրոնի կողքով, այցելել «Տարոնգա» կենդանաբանական այգի։