Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, մտադրվել են տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնել Է The Sun հրատարակությունը:

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ արքայազն Հարրիին չի հետաքրքրել Հերեֆորդշիրի կոմսությունում գտնվող կալվածքը, որն առաջարկել Էր նրա հայրը՝ արքայազն Չառլզը: Ընկերները մտահոգ են, որ արքայազնը պլանավորում Է արտասահման մեկնել, որպեսզի ազատվի ԶԼՄ-ներում հայտնվող սկանդալներից և եղբոր ու նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ վեճերից: Տեղափոխվելու առավել հավանական վայրը համարում են Լոս Անջելեսը, որտեղ ապրում են Մարքլի մայրն ու նրա հոլիվուդյան ծանոթները:

Այժմ զույգն զբաղեցնում Է Ֆրոգմոր-հաուս մերձքաղաքային նստավայրը, որը գտնվում է Վինձորյան դղյակից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Դրա վերանորոգումը հարկատուների վրա նստել է 2,5 մլն ֆունտ ստեռլինգ: Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միացրել են հինգ առանձին շինություններ:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին Մեգան Մարքլի հետ ամուսնացել է 2018 թվականի մայիսի 19-ին, մեկ տարի անց ծնվել Է նրանց առաջնեկը: