Արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերջապես աշխատանք են գտել՝ ընդ որում, բավականին բարձր վարձատրվող: Նյու Յորքի Harry Walker Agency գործակալության հետ արդեն Սասեքսի դուքսը և դքսուհին ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ գրում է The Age- ը:
Աշխատանքի էությունն այն է, որ ամուսինները տարբեր գիտաժողովների և ֆորումների ընթացքում հանդես կգան ողջույնի խոսքով և կկազմակերպեն զրույցը:
Զույգը կանդրադառնա այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասայական արդարությունը, գենդերային հավասարությունը, շրջակա միջավայրը և հոգեկան առողջությունը:
Նման ելույթի համար նորաստեղծ բանախոսների բանկային հաշիվը կարող է համալրվել գրեթե մեկ միլիոն դոլարով:
Harry Walker Agency- ն աշխատում է Բարաք և Միշել Օբամաների, Բիլ և Հիլարի Քլինթոնների, Օփրա Ուինֆրիի և այլ հայտնի մարդկանց հետ: