«Մեգզիթից» հետո թագավորական ընտանիքի երկրպագուները կարծում էին, որ ընտանիքում բոլոր կոնֆլիկտները հարթված են, եւ արքայազն Հարին ու Մեգան Մարքը կարող են հանգիստ ապրել, բայց այդպես չէ։ Այս անգամ թագավորական ընտանիքը չի կարողացել կիսել Sussex Royal անունը, գրում է The Guardian-ը։

Պարբերականը նշում է, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը զայրացել են, թե ինչպես է կայացվել այդ որոշումը եւ ինչպես են իրենց վերաբերվել թագավորական ընտանիքում։ Այս մասին վկայում է զույգի պաշտոնական հայտարարությունը, որում նշվում է, որ Բրիտանիայի միապետը կամ նախարարների կաբինետը Sussex Royal ապրանքանիշի նկատմամբ արտերկրում իրավազորություն չունեն։

Ավելի վաղ պաշտոնապես հայտնի է դարձել, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա ոչ անձնական, ոչ բիզնես ծրագրերում օգտագործել Sussex Royal ապրանքանիշը, քանի որ բրիտանական օրենքներով՝ նրանք իրավունք չունեն իրենց վերաբերյալ գործածել «թագավորական» (Royal) բառը թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։

Այդ հայտարարության՝ կայքում հայտնվելուց կարճ ժամանակ անց Daily Mail-ի՝ Եղիսաբեթ Երկրորդին մոտ կանգած աղբյուրը հայտնել է, որ նա հիացած չէ այդ խոսքերից։ Պալատում իրավիճակին ծանոթ աղբյուրները կարծում են, որ Հարին ու Մեգանը չպետք է այդքան աղմկոտ հայտարարություններ անեին եւ որ դա կարող է երիտասարդ ընտանիքի համար PR ձախողում լինել։

Զույգը Sussex Royal ապրանքանիշն օգտագործում էր իր կայքի, ինչպես նաեւ Instagram-ի հաշվի անվան մեջ, ուր արդեն 11,2 մլն հետեւորդ ունեն Նրանք նաեւ պատրաստվում էին Sussex Royal-ը գրանցել որպես ապրանքանիշը՝ հագուստ, հուշանվերներ եւ այլ արտադրանք արտադրելու համար։