Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, լքել են կանադական Վանկուվերը և տեղափոխվել են Լոս Անջելես: Այս մասին հայտնում է The Sun-ը:

 

Աղբյուրի հավաստմամբ, նրանց տեղափոխությունը պլանավորված էր: «Նրանք հասկանում էին, որ Կանադան տարբեր պատճառներով չի համապատասխանում իրենց և ցանկանում էին բնակվել Լոս Անջելեսում»,- գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Լոս Անջելեսում զույգն ապրում է Հոլիվուդից ոչ շատ հեռու:

 

Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը պաշտոնապես կդադարեցնեն իրենց թագավորական պարտավորություններն իրականացնել այս տարվա ապրիլի 1-ին: