Արքայազն Հարին եւ նրա կին՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի հետ զրույցում հաստատել են մեկ տարի առաջ ընդունած որոշումը հրաժարվել «Ձերդ մեծություն» տիտղոսից, հայտնում է Բուքինգհեմյան պալատը։

«Սասեքսի դուքսն ու դքսուհին Ձեր գերազանցություն թագուհուն հաստատել են, որ չեն վերադառնա թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական պարտականությունների կատարմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Բուքինգհեմյան պալատը հավելել է, որ անկախ այդ հանգամանքից՝ «դուքսն ու դքսուհին շարունակում են մնալ ընտանիքի՝ ջերմորեն սիրված անդամներ»։

2020թ․-ի հունվարին արքայազն Հարին եւ Մեգանը հայտարարել են, որ կհրաժարվեն «Ձերդ մեծություն» տիտղոսից եւ այլեւ չեն ներկայացնի թագուհուն պաշտոնական միջոցառումների ընթացքում։ Որոշում էր կայացվել 12-ամսյա անցումային շրջան սահմանել, երբ Սասեքսի դուքսն ու դքսուհին կգտնվեն Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում։

news.am