Ազգերի Համագործակցության օրն այս տարի բրիտանացիները երկար կհիշեն. թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամները՝ Հարրին եւ Մեգանը, վերջին անգամ այդ կարգավիճակում ներկայացել են հանրության առջեւ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, զույգը Վեսթմինսթերյան աբբայությունում ներկա է գտնվել միջկրոնական ծառայության Համագործակցությանը:
Ամուսինները, որոնք որոշել են ինքնակամ հրաժարվել թագավորական արտոնություններից եւ պարտականություններից, մինչ թագուհու ժամանումն ուղեկցվել են իրենց տրամադրված տեղերը: Մեգան Մարքլը կրում էր զմրուխտե գույնի զգեստ եւ գլխարկ:
Եկեղեցական ծառայությունում ավանդույթի համաձայն հայտնվել են թագավորական ընտանիքի բոլոր անդամները։ Այս անգամ, ըստ երեւույթին, սպասելով լրատվամիջոցների հատուկ ուշադրությունն ամբողջ աշխարհում, երկու դքսուհիները ընտրել վառ գույներով հանդերձանքներ: Մեգանը՝ վառ կանաչ, իսկ Քեյթը՝ կարմիր։