Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը իր 56-րդ տարեդարձը հունիսի 29-ին նշում է առանձնակի շքեղությամբ, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով rferl.org-ին:
Մասնավորապես նախագահը 350 տեղանոց կատամարանով զբոսանք կկատարի և կվայելի ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի կատարումները:
Աղբյուրը նշում է, որ Լոպեսը կդառնա առաջին խոշոր արևմտյան աստղը, որը կայցելի «էներգետիկ պաշարներով հարուստ, բայց մեկուսացած» այդ երկիր:
Լոպեսից բացի ելույթ կունենան աստղեր Ուկրաիանայից, Ռուսաստանից ու Թուրքիայից:
Բուն տոնակատարությունը կանցկացվի Կասպից ծովի 2 մլրդ դոլար արժողությամբ Avaza հյուրանոցում:
Human Rights Watch-ը Թուրքմենստանը որակում է «աշխարհի ամենառեպրեսիվ երկրներից մեկը»: