75-ամյա Թոմաս Մարքլը երկար ժամանակ լռել է, սակայն կորոնավիրուսի տարածման հետ կապված այնուամենայնիվ որոշել է արտահայտվել։ 38-ամյա Մեգան Մարքլի հայրը կարծում է, որ նա թագուհու հետ վարվել է այնպես, ինչպես իր հետ:
«Դա պարզապես ծիծաղելի է։ Անհնար է Հարիին ավելի խղճուկ տեսք տալ, քան հիմա դա արել է Մեգանը», — հայտարարել է դքսուհու հայրը։ Նա վստահ է, որ Լոս Անջելեսում ամուսինները կհայտնվեն ամենաապահով մարդկանց շրջանում եւ կկարողանան շատ փող աշխատել։
Թոմասն ընդգծել է, որ դուքսներն արդեն կորցրել են իրենց արժանապատվության մի մասը։ Մեգանի հայրը վստահ է, որ ամուսինները պետք է վերադառնան Բրիտանիա եւ աջակցեն թագուհուն, որն իր տարիքի պատճառով գտնվում է ռիսկային գոտում։
Պարոն Մարքլը իր դստերը եւ ամուսնուն հիշեցրել է, որ կյանքը շատ կարճ է: «Նրանք պետք է շատ զգույշ լինեն հիմա», — Թոմասի խոսքը մեջբերել է The Sun-ը։