ԱՄՆ-ում գտնվել է Մեգան Մարքլի եւս մեկ նմանակ՝ նա JetBlue ավիաընկերության ուղեկցորդուհի Քրիստին Մատիսն է: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Քրիստին Մատիսին Մարքլի հետ սկսել են շփոթել 2011 թվականից՝ «Ֆորս-մաժոր» սերիալից հետո: Սակայն նրա նկատմամբ ուշադրությունը մեծացավ այն ժամանակ, երբ դերասնուհին ամուսնացավ արքայազն Հարրիի հետ:
Մարքլի երկրպագուները շատ ժամանակ նրան շփոթում են Մարքլի հետ, իսկ օդանավակայնների անվտանգության աշխատակիցները ստուգում են անձնագիրը, որպեսզի համոզվեն, որ նա իրոք թագավորական ընտանիքի անդամ չէ:
«Ուղեւորները բազմիցս հարցրել են, թե ինչու եմ ես որպես ուղեկցորդուհի աշխատում, եթե ես ամուսնացած եմ արքայազն Հարրիի հետ: Դա շատ հաճախ է տեղի ունենում, սակայն ես դրանից չեմ զայրանում: Մեգանը սքանչելի կին է, եւ ինձ հաճելի է, որ ինձ համեմատում են նրա հետ»,- պատմել է Քրիստինը:
Բորտուղեկցորդուհին ցանկություն ունի գումար աշխատել թագավորական ընտանիքի անդամի հետ իր նմանութամբ: Նա արդեն ֆոտոսեսիայի է մասնակցել արքայազն Հարրիի նմանակի հետ: «Ես երազում եմ խաղալ Մեգանի դերը՝ նրա մասին ֆիլմում»,- ասել է նա:
2020 թվականի հունվարին Ակիշա Լենդը, որն արտաքնապես շատ նման է Մեգան Մարքլին, հայտնի դարձավ համացանցում: Նա իր Instagram-ում դստեր հետ լուսանկար էր հրապարակել եւ շոկի ենթարկել օգտատերերին: Լուսանկարը 16 հազար հավանում էր հավաքել, իսկ Լենդի էջին բաժանորդագրվեց 158 հազար օգտատեր: