Արքայազն Հարիի տիկինը՝ Մեգան Մարքլը, գտել է ևս մեկ աշխատանք՝ որպես խորհրդատու կանադական ռեալիթի շոուում երկրորդ հարսանիքների վերաբերյալ: Այս մասին գրում է Page Six պարբերականը:
Նկարահանող խմբին մոտ աղբյուրի տեղեկատվությամբ՝ խոսքը I Do, Redo շոուի մասին է: Մարքլը պետք է օգնի իր լավագույն ընկերուհուն՝ հարսանիքների ոճաբան Ջեսիկա Մալռունիին:
Պարբերականը գրում է, որ Հարիի տիկինը կին մասնակիցներին պետք է օգնի նոր ամուսնության գործում: Մարքլի հոնորարը նկարահանման մեկ օրվա համար կկազմի 588 դոլար:
Բացի դրանից, Մարքլը պայմանագիր է կնքել Disney ստուդիայի հետ՝ կապված մուլտֆիլմերի հերոսների հնչյունավորման հետ: Գոյացած հասույթները կփոխանցվեն բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են վայրի բնության պահպանությամբ և որսագողերից կենդանիների պաշտպանությամբ: